Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ ՊՍԺ-ում խաղալու մասին։
«Մենք համախմբել էինք այնպիսի խաղացողներին, որոնց նույն թիմում կարող եք գտնել միայն PlayStation-ում: Այո, մենք չհաղթեցինք Չեմպիոնների լիգան, բայց մենք ստիպեցինք շատ երեխաների երազել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։