«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն «Բարսելոնայի» դարպասապահին տեսնում է որպես Ջանլուիջի Դոննարումային փոխարինող, եթե նա մոտ ժամանակներս որոշի հեռանալ ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա իսպանացին կատալոնական ակումբի կազմոմ անցկացրել է 22 հանդիպում, որից 6-ում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։
Պենյայի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Պենյայի և կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի միջև բարդ հարաբերությունների մասին։