Մյունխենի «Բավարիան» բանավոր համաձայնության է եկել թիմի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականը։
Նշվում է, որ Կիմիխը դիտարկում էր ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը, սակայն գերմանացի ֆուտբոլիստի հիմնական ուշադրությունը մյունխենցիների հետ նոր պայմանագրի վրա է: Սպասվում է, որ Ջոշուան շուտով կստորագրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Կիմիխը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում ունի նաև 11 խաղ և 5 գոլային փոխանցում։