«Մարսելի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին հնարավոր է վերադառնա իտալական Ա Սերիա:
Իտալացին համարվում է «Միլանի» մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը․ թիմից շուտով կարող է հեռանալ Սերժիո Կոնսեյսաոն։
Սակայն, ըստ Milan Posts-ի, դեռ այս հարցում հստակություն չկա։ Հաջորդ մրցաշրջանի համար մարզչի ընտրությունը կախված կլինի նրանից, թե ով կդառնա «ռոսոներիների» մարզական տնօրենը։
«Միլանը» 27 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: