«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին չի ընդգրկվել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Կավալիերի» դեմ առաջին խաղի հայտացուցակում:
Ավելի վաղ 37-ամյա արգենտինացին բաց էր թողել MLS-ի կանոնավոր առաջնության՝ «Հյուսթոն Դինամոյի» դեմ հանդիպումը (4:1):
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Մեսսին հետևում է ակումբի ծրագրին՝ մկանային լարվածության պատճառով ավելի երկար բացակայությունից խուսափելու համար։
Այդ խաղում «Ինտեր Մայամին» 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Նախ Թեդեո Ալենդեն բացել է հանդիպման հաշիվը, իսկ 83-րդ րոպեին Լուիս Սուարեսը կրկնապատկել է ամերիկյան թիմի առավելությունը։ Պատասխան հանդիպումը՝ հաջորդ շաբաթ։