Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը «Չելսին» երեկ մրցեց «Կոպենհագենի» հետ։ Ֆուտբոլիստներից մեկի համար այս հանդիպումն իսկապես յուրահատուկ դարձավ:
Էնցո Մարեսկայի թիմի մեկնարկային կազմում էր երիտասարդ հարձակվող Շումայրա Մեուկան։ Եվ նա դարձավ ռեկորդակիր։
Նա դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հայտնվել է անգլիական թիմի մեկնարկային կազմում եվրագավաթներում՝ 17 տարեկան 137 օրական:
Նա գերազանցեց Ջոել Կիտամիրիկեի՝ 24 տարվա առաջվա ռեկորդը։