Հայտնի են «Բարսելոնայի» ծրագրերը լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի վերաբերյալ։
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն մեծ է հավանականությունը, որ այն երկարաձգվի։
Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական գրանդը դարպասապահին կառաջարկի նոր աշխատանքային պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանի համար։
Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայում» հանդես է գալիս անցած տարվա հոկտեմբերից: