Ֆրանսիական ՊՍԺ-ն, որը նախօրեին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվել էր «Լիվերպուլին», ավարտել է անպարտելի խաղերի իր տպավորիչ շարքը։ Փարիզցիները 22 խաղում չեն պարտվել՝ տանելով 18 հաղթանակ և գրանցելով չորս ոչ-ոքի:
Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է հյուրերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլն ավարտել է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում։ Առաջին տեղը գրավել է «Լիվերպուլը»:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։