Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մեկնաբանել է Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տարած հաղթանակը։ «Բավարիան» առավելության է հասել 3:0 հաշվով։
Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Հարի Քեյնը (երկու անգամ, որոնցից մեկը՝ 11 մետրանոցից) և Ջամալ Մուսիալան։ 62-րդ րոպեից Նորդի Մուկիելեի հեռացումից հետո «Բայերը» խաղում էր մեկ խաղացողով:
«Լավ հանդիպում: Մենք երջանիկ ենք, բայց գիտենք, որ դեռ չենք ավարտել։ Նույն ինտենսիվությամբ ու քաղցով պետք է խաղանք պատասխան խաղում։ Հեշտ չի լինի։ Մենք մեծ քայլ ենք արել, բայց սա վերջը չէ»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 11-ին։