«Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն արդեն բանակցությունների մեջ է մտել «կաչաղակների» ղեկավարության հետ շվեդ հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ փարիզյան գրանդը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Իսակի հետ պայմանագիր կնքելու համար։
ՊՍԺ-ն պատրաստ է նույնիսկ փոխանակման գործարք առաջարկել «Նյուքասլին»՝ Գոնսալո Ռամուշի, Մարկո Ասենսիոյի կամ Ռանդալ Կոլո-Մուանիի դիմաց, ընդգծել է աղբյուրը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Նյուքասլի» կազմում անցկացրած 31 հանդիպման ընթացքում դարձել է 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Իսակի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։