«Բարսելոնայի» ղեկավարությունն ակտիվորեն նոր դարպասապահ է փնտրում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» ցանկանում են նոր դարպասապահ ձեռք բերել հաջորդ տասնամյակի համար: Նշվում է, որ ներկայումս կատալոնական ակումբն իր կարճ ցուցակում ունի երեք թեկնածու՝ Բարտ Վերբրյուգեն «Բրայթոն», Լուկաս Շևալյեն «Լիլ» և Ժոան Գարսիան «Էսպանյոլ»:
Նշվում է, որ ընտրությունը կախված կլինի ակումբւ ֆինանսական վիճակից, ինչպես նաև թիմում ունեցած դարպասապահների մրցելույթներից։ 26 տուրից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 57 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․