«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղից հետո (1:0) կիսվել է տպավորություններով։
«Ես շատ հպարտ եմ իմ թիմով: 22-րդ րոպեից խաղում էինք 10 հոգով, բայց կարողացանք այնուամենայնիվ հաղթել։ Այս խաղում ստիպված էինք շատ վազել։ Շչեսնին հիանալի խաղ ցուցադրեց։ Մենք իսկապես լավ խաղացինք՝ պաշտպանվելով որպես մեկ ամբողջական մարմին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ 22-րդ րոպեին 18-ամյա պաշտպան Պաու Կուբարսիի հեռացումից հետո «կապտանռնագույնները» մնացին 10 հոգով: Կատալոնացիները կազմում հանդիպման հաղթական գոլը 61-րդ րոպեին հեղինակեց թիմի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայնա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 21։45-ին։