Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» «Դա Լուշ» մարզադաշտում կհյուրընկալվի Լիսաբոնի «Բենֆիկային»։
Հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայները։ Նրան կօգնեն Ռոբերտ Կեմպտերն ու Կրիստիան Դիցը։ Չորրորդ պաշտոնյան Ֆլորիան Բադշտյուբներն է։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։