«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Ռամադանի ընթացքում հետևում է բժշկական թիմի մշակած սննդակարգին՝ օրվա ծոմը հնարավորինս մեղմելու համար, այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ռամադանը, որը սկսվել է մարտի 1-ին և ավարտվում է մարտի 30-ին, պահանջում է օրվա ընթացքում ծոմ պահել և օրական հինգ անգամ աղոթել:
«Բարսելոնայում» նման սննդակարգեր նախկինում կիրառվել են այլ մուսուլման խաղացողների՝ Դեմբելեի, Կեսիեի և Անսու Ֆաթիի համար: