«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին կարծիք է հայտնել հռոմեացիների արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին։
«Նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է:
Մեր ժամանակների համեմատ գուցե տաղանդը քիչ է, բայց նա շատ ուժեղ է…
Այս պահին նա լավագույնն է Իտալիայում, նա այլ ռիթմ ունի, քան երկու ամիս առաջ, իսկ երբ գնդակն իր մոտ է, այն պարզապես երգում է»,- Տոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։