Ամերիկյան ֆուտբոլի մրցաշրջանի գլխավոր հանդիպումը՝ Սուպերբոուլը, շոու է ոչ միայն սպորտային առումով, այլ նաև ուղիղ իմաստով, քանի որ ընդմիջմանը ելույթ են ունենում հայտնի արտիստներ։ Աեաջիկա Աշխարհի առաջնության համար, որը 32 տարվա մեջ առաջին անգամ է անցկացվելու ԱՄՆ-ում, ՖԻՖԱ-ն ցանկանում է կրկնել այդ մոդելը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ նմանատիպ շոու կլինի Նյու Յորքում կայանալիք Աշխարհի գավաթի եզրափակիչի ընդմիջման ժամանակ․
«Ես կարող եմ հաստատել, որ ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի շոուն կանցկացվի Նյու Յորքում: Դա կլինի պատմական պահ ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության համար և աշխարհի ամենամեծ սպորտային իրադարձությանը արժանի շոու:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Քրիս Մարտինին և Ֆիլ Հարվիին Coldplay-ից, ովքեր մեզ հետ կաշխատեն ՖԻՖԱ-ում՝ հավաքելու այն արտիստների կազմը, ովքեր ելույթ կունենան ընդմիջման ժամանակ և Թայմս Սքվերում»,- ասել է Ինֆանտինոն: