ՊՍԺ-ն առաջարկ է արել «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխին՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիական թիմ տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Փետրվարի վերջին «Բավարիան» հետ է կանչել պայմանագիրը բարելավված պայմաններով երկարաձգելու առաջարկը։
Կիմիխն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։