«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան կիսվել է իր մտքերով, թե ով կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն կատալոնական թիմում, երբ լեհը դադարի խաղալ այնտեղ։
«Կան շատ հարձակվողներ, ովքեր կարող են դա անել: Սակայն հարցը ոչ միայն այն է, թե ով է հարմար լինելու, այլ նաև, թե իրականում ում հետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել:
Շատ լավ հարձակվողներ կան։ Իսակը շատ ուժեղ է և ծանոթ է Լա լիգային: Հոլանդին, անշուշտ, հիշում ես կենտրոնական հարձակվողի մասին խոսելիս, բայց ես չգիտեմ, թե արդյոք «Սիթին» նրան բաց կթողնի, երբ նա նոր պայմանագիր ստորագրի: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ ակումբը մեծ աշխատանք կկատարի Լևանդովսկուն փոխարինող գտնելու և ստորագրելու հարցում, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է Վիլյան Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։