Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը չի գլխավորի գերմանական «Լայպցիգը»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ և «Ռեդ Բուլի» միջազգային ֆուտբոլի բաժնի ներկայիս ղեկավար Յուրգեն Կլոպը մերժել է Տեն Հագի թեկնածությունը։ Փոխարենը Կլոպը «Լայպցիգին» առաջարկել է երեք թեկնածու՝ Սեբաստիան Հյոնես («Շտուտգարտ»), Օլիվեր Գլասներ («Քրիսթալ Փելաս») և Ռոջեր Շմիդտ («Բենֆիկայի» նախկին մարզիչ)։
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագն անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին լքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը և նրան փոխարինել է Ռուբեն Ամորիմը։ 26 տուրից հետո «կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում են։