Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի շահերը, հակիրճ խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Յամալը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում լրագրող Վիկտոր Նավարոն։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 մլն եվրո։