«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը։ «Քաղաքայինների» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։ Այս մասին հայտնում է EsDiario-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ֆրանսիացուն համարում է իդեալական տարբերակ պաշտպանության ձախ եզրում։ Անգլիական գրանդը պատրաստ է եզրային պաշտպանի համար առաջարկել մոտ 35 միլիոն եվրո։
Էրնանդեսի գործող պայմանագիրը «ռոսոներիների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Transfermarkt պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Տեոն «Միլանի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։