Իտալացի նխակին մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, թե ում է համարում համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչը։
«Կառլոն համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչն է։ Նա հիանալի մասնագետ է և հիանալի հասկանում է խաղը: Անչելոտին շատ է օգնել Մբապեին, դա նրա արժանիքն է։ Մարզչի համար շատ կարևոր է հասկանալ, թե ուր է գնում։ Կառլոն դա շատ լավ գիտի»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Անչելոտին «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձել է 2021 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջին։