Հայկ Մարտիրոսյանը դարձել է կայծակնային շախմատի միջազգային առցանց մրցաշարի հաղթող։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Chess.com կայքի կազմակերպած կայծակնային շախմատի միջազգային առցանց մրցաշարին մասնակցել են 888 մարզիկներ։ 9 հնարավորից 8,5 միավոր է վաստակել և առաջին տեղն է գրավել հայաստանցի 19-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։

Զավեն Անդրիասյանը ութ միավորով է բաժանել է 2-8-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է երրորդը։
Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով գրավել է 20-րդ տեղը։