«Մանչեսթեր Յունայթեդը» 1/8 եզրափակչում պարտվեց «Ֆուլհեմին» և լքեց Անգլիայի գավաթի պայքարը։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. «Ֆուլհեմից» գոլի հեղինակ դարձավ Կալվին Բեսին, «Յունայթեդից»՝ Բրունու Ֆերնանդեշը։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Ֆուլհեմը» հաղթեց 4:3 հաշվով։ Թիմի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա հետագայում։