Ապրիլի 3-ին Սերբիայի Բելգրադ քաղաքում կայանալիք ՈւԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսում կընտրվեն ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նոր անդամներ։
Թեկնածուները անցել են ՈւԵՖԱ-ի կառավարման և համապատասխանության կոմիտեի ստուգումները։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների ցուցակը։ Ցուցակում ներառված է 11 թեկնածու, որոնցից կընտրվի 7 անդամ՝ 4 տարի ժամկետով։
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է։