Նիդեռլանդների հավաքականի և «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը հնարավորություն ունի կարիերան շարունակել եվրոպական գրանդ ակումբում, հաղորդում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձևակերպել 22-ամյա նիդեռլանդացու տրանսֆերը։
Թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին անձամբ է հետաքրքրված Բարտի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Բելգիացի մարզիչը կարծում է, որ Վերբրյուգենը հաջողությամբ կփոխարինի 38-ամյա գերմանացի Մանուել Նոյերին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։