«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն, որը երեկ Պրիմերայի խաղում գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, ներողություն է խնդրել մադրիդցիներից խփած գոլը բուռն տոնելու համար։
«Ես ներողություն խնդրեցի «Ռեալի» բոլոր երկրպագուներից գոլից հետո իմ տոնակատարության համար, բայց կցանկանայի կրկին ներողություն խնդրել։ Անչափ շնորհակալ եմ «Ռեալին», նրանք միշտ կլինեն իմ սրտում՝ և՛ ակումբը, և՛ նրա երկրպագուները»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը։ 34-րդ րոպեին Ջոնի Կարդոսոն հավասարեցրել է հաշիվը։ 54-րդ րոպեին Իսկոն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ առաջ մղելով տանտերերին: