Give Me Sport-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն թիմերի վարկանիշային աղյուսակը։ Հաշվի են առնվել ոչ միայն ցուցանիշները, այլև թիմերի թողած ժառանգությունը։
2017/2018 մրցաշրջանի «Մանչեսթեր Սիթին» առաջին տեղն է զբաղեցրել։ Այն ժամանակ Խոսեպ Գվարդիոլայի թիմն առաջնությունում վաստակեց 100 միավոր։
Երկրորդ տեղում Ժոզե Մոուրինյուի «Չելսին» է՝ 2004/2005 մրցաշրջանում։
Լավագույն եռյակը եզրափակում է 2003/2004 մրցաշրջանի անպարտելի «Արսենալը»։ Արսեն Վենգերի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշրջանում մնում է միակ թիմը, որը ոչ մի պարտություն չի կրել մեկ մրցաշրջաում:
Լավագույն տասնյակում են «Մանչեսթեր Յունայթեդը» (2007/2008), «Մանչեսթեր Սիթին» (2022/2023), «Մանչեսթեր Յունայթեդը» (1998/1999), «Լիվերպուլը» (2019/2020), «Մանչեսթեր Սիթին» (2018/2019), «Լիվերպուլը» (2018/2019) և «Չելսին» (2016/2022):