«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան մոտ է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող և ինսայդեր Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա բրազիլացին մերժել է Սաուդյան Արաբիայի երկու ակումբների շահավետ առաջարկները՝ «բլաուգրանայի» հետ պայմանագիրը մինչև 2029 թվականի ամառ երկարաձգելու համար։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։