ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի 24-րդ տուրի «Լիլի» դեմ հանդիպմանը։ ՊՍԺ-ն 4-1 հաշվով հաղթեց «Լիլին»:
Սա ֆուտբոլիստի 18-րդ գոլն է, որը նա խփում է 2025 թվականին։
Մինչև մարտի 1-ը տարվա ընթացքում խփած 18 գոլը 21-րդ դարում լավագույն արդյունքն է թոփ լիգաների շրջանակում։
Նախորդ ռեկորդը (17 գոլ) պատկանում էր Լիոնել Մեսսիին, արգենտինացին այն սահմանել էր 2016 թվականին «Բարսելոնայի» կազմում։