«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-1).
«Ես շատ գոհ եմ ոչ միայն հաղթանակից, այլ այն պատճառով, որ թիմը հավատարիմ մնաց իր ոճին: Մենք դուրս եկանք հաղթելու, ավելի շատ հնարավորություններ ստեղծեցինք, և ես շատ գոհ եմ թիմի բնավորությունից և աշխատանքից։
Առաջին 15 րոպեներին մենք լավ ծածկեցինք գոտիները։ Երկու հենակետային կիսապաշտպաններն էլ հիանալի հանդիպում անցկացրին:
Ցավոք, մեզ չբավականացրեց ռոտացիան, բայց թիմը բոլոր դիրքերում մնաց ուժեղ»,- մեջբերում է «Բետիսի» գլխավոր մարզիչին As-ը։