Լա Լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բենիտո Վիլյամարինում» 1:2 հաշվով զիջեց «Բետիսին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին։ Գոլով աչքի ընկավ Բրահիմ Դիասը։
Տանտերերի կազմում պատասխան գնդակը խփեց Ջոնի Կարդոզոն 34-րդ րոպեին։ Հաղթական գոլը խփեց «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, ով 54-րդ րոպեին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը