«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն կարիերան կշարունակի «Պալմեյրասոիմ», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, բրազիլական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Բետիսում», որի կազմում 33 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Ատլետիկո Պարանաենսեից» անցյալ տարվա հունվարին 30 միլիոն եվրոյի դիմաց: Կապտանռնագույնների կազմում խաղացողը անցկացրել է 16 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։