«Բետիսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ հարձակվող Վիտոր Ռոկեն հեռացել է թիմից և վերադարձել է «Բարսելոնա»։
Ակումբները համաձայնել են վաղաժամկետ խզել բրազիլացի հարձակվողի վարձակալական պայմանագիրը։ «Բետիսը» շնորհակալություն է հայտնել 20-ամյա խաղացողին ելույթների համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Նշվում է, որ Ռոկեն առաջիկա ժամերին կմիանա բրազիլական «Պալմեյրասին»։ Կատալոնացիները տրանսֆերի դիմաց կստանան 25 միլիոն եվրո, ինչպես նաև խաղացողի հետագա վաճառքից տոկոսներ։ «Բետիսը» նույնպես այս տրանսֆերի դիմաց կստանա որոշակի գումար։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոկեն անդալուզյան ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։