«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» ղեկավարությունը հոլանդացու համար առաջարկում է 75 միլիոն եվրո։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Դե Յոնգը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «կապտանռնագւյնների» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Բարսելանայի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։