Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասսանոն քննադատել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի աշխատանքը։
«Տիագո Մոտան աղետ է դարձել։ Մի քանի ֆուտբոլիստներ իրենց արժեզրկել են։ Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք կասկածի տակ դնում Թյուրամին, որը հաճախ չի խաղում, չնայած «Յուվեի» լավագույն խաղացողն է: Նրանք պետք է ամեն ինչ նորից սկսեն այլ մարզչի հետ: Աղետալի արդյունքներ», — մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Կասանոյի խոսքերը։
Հիշեցնենք, որ Տիագո Մոտան «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ է դարձել 2024 թվականի ամռանը։ Նախկինում մասնագետը գլխավորել է «Բոլոնիան»։
26 տուրից հետո թուրինյան թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 49 միավորով։ Թուրինյան թիմը դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից քառորդ եզրափակիչ փուլում։