«Արարատ-Արմենիա» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնն է զբաղեցրել նախկինում հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆայել Բրակալին:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Բրակալին ֆուտբոլիստի իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բրազիլական, հունական, պորտուգալական մի շարք թիմերում, իսկ 2023-ի ամռանը՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո, զբաղեցրել է պորտուգալական «Բոավիշտայի» սպորտային տնօրենի պաշտոնը: