Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ատամի հեռացման վիրահատությունից հետո վերսկսել է մարզումները։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ատամների հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջին հանդիպումը (1:0), որը կայացել է փետրվարի 26-ին։
Հենց հաջորդ օրը Մբապեն վերադարձել է թիմ և սկսել նախապատրաստվել «Բետիսի» դեմ Լա լիգայի առաջիկա հանդիպմանը, որը նախատեսված է մարտի 1-ին։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 23 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։