«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Էմպոլիից» կրած պարտությունից հետո (1:1, 11մ.՝ 2:4) խոսել է թիմի գլխավոր մարզիչ Տիագո Մոտտայի ապագայի մասին:
«Տիագո Մոտտայի աշխատանքը վտանգված չէ։ Մենք հավատում ենք այս նախագծին, քանի որ մենք արժեք ենք ստեղծում, և դա կարևոր ծրագիր է ակումբի համար: Միևնույն ժամանակ, մենք լիովին համաձայն ենք Տիագոյի հետ, երբ նա ասում է, որ երեկվա խաղն անընդունելի էր»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Ջյունտոլիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Տիագո Մոտան «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ է դարձել 2024 թվականի ամռանը։ Նախկինում մասնագետը գլխավորել է «Բոլոնիան»:
26 տուրից հետո թուրինյան թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 49 միավորով։