«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր կարծիքով Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը մո՞տ է։ Թիմը մրցաշարային աղյուսակում առաջինն է, «Արսենալը» մեկ խաղ պակաս է անցկացրել և հետ է մնում 13 միավորով։
«Չգիտեմ, քանի որ չեմ մտածում այդ մասին։ Ես արդեն մտածում եմ «Պարի Սեն Ժերմենի» մասին: Այն մասին, ինչ դուք չգիտեք, բայց ես գիտեմ, քանի որ դիտել եմ նրանց խաղը «Սիթիի» դեմ, քանի որ մենք խաղացել ենք «Սիթիի» հետ, և ես տպավորված եմ նրանց որակով: Կարծում եմ, որ նրանք մեզ նման իրավիճակում են. նրանք երկար ժամանակ գրեթե ոչ մի խաղում չեն պարտվել:
Չնայած տվյալների հարցում ես միշտ չէ, որ ճիշտ եմ, քանի որ երկու օր առաջ որդիս ասաց, որ ես մեծ, մեծ սխալ եմ թույլ տվել՝ ասելով, որ Կրիշտիանու Ռոնալդուն երբեք չի խաղացել Պրեմիեր լիգայում: Այնպես որ, ես վստահ չեմ, որ «Պարի Սեն Ժերմենը» նույն իրավիճակում է, ինչ մենք, բայց նրանք շատ լավ են գործում: Այսպիսով, իմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է «Պարի Սեն Ժերմենի» վրա: Ես հիմա մոռանում եմ մրցաշարային աղյուսակը, մոռանում եմ Պրեմիեր լիգան, քանի դեռ չենք խաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ, իսկ հետո նորից կսկսեմ մտածել Պրեմիեր լիգայի մասին»,- Սլոթի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Չորեքշաբթի օրը՝ մարտի 5-ին, «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում արտագնա խաղում կմրցի ՊՍԺ-ի հետ։