Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել բարձրակարգ հարձակվողի։ Ակումբը կարծում է, որ Ալվարեսը իդեալական է «Բարսելոնայի» ներկայիս հարձակվողական մոդելի համար։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը 60 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում արգենտինացու համար, ընդ որում կատալոնացիները ցանկանում են գործարքի մեջ ներառել նաև Ֆերան Տորեսին: Աղբյուրը պարզաբանում է, որ «Ատլետիկոն» չի ցանկանում բաց թողնել Ալվարեսին, սակայն շահավետ առաջարկը և Տորեսին ձեռք բերելու ցանկությունը կարող են ազդել «ներքնակագործների» որոշման վրա։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ալվարեսը մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: