«Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը, վարձակալական հիմունքներով, կանցկացնի «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ղազարյանը 2022/23 մրցաշրջանում՝ «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի՝ 2023/24 և 2024/25 որակավորման փուլի խաղարկությունների, ընդհանուր 5 հանդիպման, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 2023/24 որակավորման փուլի խաղարկության՝ 1 հանդիպման։
Արմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքային հավաքականներում անցկացրել է 49 հանդիպում, խփել՝ 2 գոլ։