«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնութան 27-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ հաղթական հանդիպումից հետո (1:0) խոսել է թիմի ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի մասին։
«Երբ դու խոսում ես նրա հետ, նա անընդհատ ծիծաղում է, ծիծաղում է, ծիծաղում է: Բայց նա վստահելի խաղացող է։ Նա շատ արագ է, անհավանական փոխանցումներ ունի։ Այո, Խուսանովը կատարելագործվելու կարիք ունի, բայց նա ընդամենը 20 տարեկան է։ Մարդիկ պաշտում են նրան։ Նա լուռ է, համեստ ու երբեք չի դժգոհում»,- ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Խուսանովը միացավ «քաղաքայիններին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 40 միլիոն եվրոյի դիմաց: Ուզբեկստանի հավաքականի 20-ամյա պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 4 հանդիպում։