Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջին խաղից հետո (0:1), «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է լրագրող Էդու Ագիրեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սեբալյոսը այսօր՝ փետրվարի 27-ին, բուժզննում կանցնի վնասվածքի լրջությունը պարզելու համար։ Նշվում է, որ նախնական տվյալներով իսպանացին կարող է բաց թողնել 3-4 շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։