Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է թիմի բրազիլացի հարձակվող Էնդրիկի խաղը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0)։
«Էնդրիկը շատ դիպուկ է, արագ և ուժեղ։ Սակայն նա դեռ պետք է կատարելագործի գնդակով խաղը, բայց արագությունն ու հարվածները հիանալի են։ Նա ֆանտաստիկ խաղացող է, որն արագ է սովորում»,– ասել է Անչելոտին իր հետխաղյա մամուլի ասուլիսում։
Նշենք, որ հենց Էնդրիկը խփեց «Ռեալի» միակ և հաղթական գոլը «Ռեալ Սոսյեդադի» դեմ գավաթային խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։