«Յուվենտուսը» պարտություն է կրել «Էմպոլիից» Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում։ Խաղը տեղի է ունեցել Թուրինի «Ալյանց» մարզադաշտում։
Հյուրերի կիսապաշտպան Յուսեֆ Մալեխը 24-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Թուրինցիները կարողացել են հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսի միջնամասում․ փայլուն գոլով աչքի է ընկել Կեֆրեն Թյուրամը։ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «Էմպոլիի» խաղացողները՝ 4:2։
Կիսաեզրափակչում «Էմպոլին» կհանդիպի «Բոլոնիայի» հետ։