Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Մերսիսայդցիներն առաջ անցան հաշվի մեջ 11-րդ րոպեին։ Դոմինիկ Սոբոսլայն արդյունավետ ավարտեց Լուիս Դիասի փոխանցումը: Երկրորդ խաղակեսում Սալահի փոխանցումից հետո Ալեքսիս ՄաքՔալիստերը կրկնապատկեց առավելությունը:
Այս մրցաշրջանում Արնե Սլոտի թիմի համար այս գոլերը 100-րդ և 101-րդն էին բոլոր մրցաշարերում: Դրանցից 52-ում անմիջական մասնակցություն է ունեցել Մոհամեդ Սալահը։ Նա բոլոր մրցաշարերում խփել է 30 գոլ և կատարել 22 արդյունավետ փոխանցում։
Մրցաշարային աղյուսակը՝