Իտալացի նախկին հարձակվող Ֆելիպո Ինձագին հումորով է արձագանքել Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի մասին հարցին։
Իտալացին նշել է, որ նրանց պատճառով թվում է, որ նա ու Ռաուլը քիչ գոլեր ունեն իրենց կարիերայում։
«Անկեղծ ասած, ես մի փոքր զայրացած եմ Ռոնալդուի և Մեսսիի պատճառով:
Նրանց պատճառով թվում է, որ ես ու Ռաուլը քիչ գոլեր ունենք մեր կարիերայում»,- մեջբերում է Ինձագիին FootballTalk-ը։