Բրիտանացի հայտնի մարզիչ Սեմ Էլարդայսը գնահատել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի՝ 2025 թվականին «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։
«Սալահը ոչ մի շանս չունի։ Անցած տարի «Ռեալի» արածի պատճառով։ Նրանց ֆուտբոլիստը կստանա մրցանակը:
Մադրիդցիները շատ կզայրանան, եթե այս տարի չստանան «Ոսկե գնդակը»: Հաղթողը կլինի «Ռեալից» մեկը։ Ես վստահ եմ դրանում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրորդ տեղն էր զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Մրցանակակիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։