Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի խաղի համար։ Ֆրանսիացին ատամնաքարի հեռացման վիրահատության է ենթարկվել և շարունակում է ուժեղ ցավեր ապրել, հայտնում է իսպանական AS առցանց հրատարակությունը։
Նշենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ Մբապեն մեկնելու է Սան Սեբաստիան՝ մասնակցելու խաղին։
«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ին։ Խաղը կկայանա Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի 00:30-ին: